1992 թվականի Հուլիսի 27-ին, Մոխրաթաղի բարձունքների վերագրավման համար մղվող թեժ մարտերի ժամանակ զոհվեց ՄԱՆՈՒԿ ՍԱՐԳԻՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ(ՄԱՆՉ):

Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի քաջ սանը, ջոկատի հարգված ազատամարտիկը, որը միշտ աչքի էր ընկնում արծվի նման շեշտակի ու անվրեպ հարվածներով:

Իր վերջին մարտում Մանուկը իր մարտական ընկերների հետ անակնկալի է բերում մեծաքանակ թշնամուն անցնելով գրոհի,մարտը ավարտվում է մեր զինվորների հաղթանակով,սակայն հաղթանակի բերկրանքը չի ճաշակում թշնամում դավադիր գնդակից զոհված Մանուկը։Նա ապրեց ընդամենը 23 տարի։

Այս առիթով Նախագահ Արմենակ Աբրահամյան ասել է ․

«Մանուկը ընկած էր ինձանից մի քանի մետր հեռավորութեան վրա, ես երբեք չեմ մոռանա Մանուկին»։