Այսօր ՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին Արևմտյան Հայաստանի Երևանի գրասենյակում տեղի ունեցավ ցերեկույթ ,նշվեց Կիլիկիայի անկախության հռչակագրի 100 ամյակը։

Կապված Կորոնավիրուսի և դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրության հետ ,միջոցառում հիմնականում անցավ առցանց և ,ոչ այն մասշտաբով որը նախապես ծրագրավորված էր։

Միջոցառմանը Երևանյան գրասենյակում մասնակցեցին Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդի անդամներ,Կառավարության և Ազգային ժողովի անդամներ։Առցանաց միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայից Արևմտյան Հայաստանի Նախագահ Արմենակ Աբրահամյանը,Խորհրդարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լեոնարդո Բասմադյանը,խորհրդարանի և կառավարության անդմաներ,արևմտյան Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ։

Միջոցառմանը ընթերցվեց Կիլիկիայի 1920 օգոստոսի 4 -ի անկախության հռչակագիրը,Նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես եկավ  ելույթով ․մանրամասնելով իրավիճակը հռչակագրի ընդունմից առաջ և հետո,ինպես նաև հռչակագրի ներկա կարևորությունը աշխարհաքաղաքական ներկա վերաձեվակերպումների և Մերձավոր Արևելքի ապագայի համատեքստում։

Ներկաները մտքեր փոխանակեցին տվյալ պահին Կիլիկայում և հարևան շրջաններում քաղաքական և հասարակական իրավիճակի հետ կապված։Կարևորեցին կատարված մեծ աշխատանքները։Հարկ է նշել ,որ բացառությամբ որոշ պատմաբանների,Կիլիկիայի անկախության հռչակման 100 ամյա տարելիցը ,չարժանացավ պետական և հասարակական պատշաճ ուշադրության։