Եթե մարդկությունը չնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ եւ վերահսկողության տակ չառնի գլոբալ տաքացումը, ինչը ավելի ու ավելի է սպառնում մոլորակին, ապա այս դարի վերջին Երկիրը կհայտնվի մշտական աղետալի ջրհեղեղների իշխանության ներքո: Խնդիրը, որի մասին նախազգուշացնում են գիտնականները, մասշտաբով համեմատելի է համաշխարհային ջրհեղեղի հետ, հայտնում է Planet-Today-ը:

Այսօր մոտավորապես 600 միլիոն մարդ է ապրում ծովի մակարդակից 10 մետրից ցածր բարձրության վրա գտնվող վայրերում: Նույնիսկ աննշան ջրհեղեղները լուրջ վնաս կհասցնեն այդ տարածքներին, եւ ապագայում, քանի որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը գլոբալ տաքացման հետեւանքով կբարձրանա, խնդիրը կդառնա ավելի ու ավելի շոշափելի: