Արևմտյան Հայաստանի  նախագահ Արմենակ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ․ տեղեկացնում է Նախագահի մամուլի ծառայությունը:

«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ահարկու պայթունի  մասին:

 Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Վստահ եմ, որ Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հետևանքները:

Վշտակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին և ողջ Լիբանանի ժողովրդին, մաղթում տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում։

Այս ծանր պահին եղբայրական Լիբանանի կողքին ենք»,-ասված է նախագահ Աբրահամյանի հեռագրում: