ԱՐՑԱԽ — Ադրբեջանը սպառնում է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանին ՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի հետ կապեր ունենալու համար։
Սպառնալիքին հետևել է հարկադիր կատարողների անակնկնալ այցը Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարան: Այս կերպ Ադրբեջանը պաշտոնապես խնդրում է Բուրգ-լե-Վալանսին խզել բոլոր հարաբերությունները Շուշիի հետ, մի քաղաք, որի հետ այն քույր քաղաք է հանդիսանում։

Հետևաբար, պնդում է, որ քաղաքապետարանից ընտրված պաշտոնյաներին արգելում են որևէ առաքելությամբ մեկնել Արցախի Հանրապետություն:

Նրանց անհանգստության պատճառը Շուշի քաղաքի հետ կնքված դաշինքն է, որի հետևանքով քաղաքապետարանը 2014 թ.-ի հոկտեմբերից պահպանում է բարեկամական կապեր Շուշիի հետ և զարգացնում է մշակութային համագործակցությունը:

1991-ին անկախ հռչակված Արցախի և Ադրբեջանի միջև առկա են լարված հարաբերություններ: Երկու կողմերի միջև պատերազմից հետո 1994-ին հրադադարի ռեժիմը սայմանվեց: Բայց ապրիլից ի վեր նոր ռազմական հարձակում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից: Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանին հասցեագրած կոչերը այս դիմակայության բավականին եզակի զարգացումն են: Դրոմից  ընտրված  մի քանի պաշտոնատար անձինք վերջին օրերին ուղերձ են հղել Լեռնային Ղարաբաղին, մի նախաձեռնություն, որն ակնհայտորեն խորացնում է Ադրբեջանի անհանգստությունը:

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կարծում է, որ սա մարտահրավեր է ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության դեմ: Նա նշում է, որ «մենք չենք կարող հանդուրժել որոշ պաշտոնյաների գործողությունները իրենց ընտրական պարտավորությունների շրջանակներում»։

Իր հերթին, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուղիերը կարծում է, որ սա «ահաբեկիչ գործողություն է» Ադրբեջանի կողմից: Նա հավելել է, որ ինքը լիովին նպատակ ունի պահպանել Շուշիի հետ իր արտոնյալ հարաբերությունները, ինչպես դա եղել է, և որ Ադրբեջանը չպետք է թելադրի իր պահվածքը: