Արևմտյան Հայաստանի  Տիգրանակերտ քաղաքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմական պարիսպներում շարունակվում են վերականգնման և մաքրման աշխատանքները:

Պարիսպներում կատարվում են երկու տեսակի աշխատանքներ: Առաջինը՝ քաղաքապետարանի կողմից պարսպի աշտարակներում իրականացվող մաքրման աշխատանքներն են: Երկրորդ փուլում ​​նպատակադրված է մաքրել ևս 17 աշտարակ: Այնուհետև կսկսվեն վերականգնման աշխատանքները: