Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Լիբանան ուղարկվող հրատապ օգնության հատուկ չվերթը տեղի կունենա օգոստոսի 8-ին: Այս մասին գործադիրի օգոստոսի 6-ի նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Արդեն իսկ նախապատրասական աշխատանքներ են տարվում, այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն մեր գրասենյակում քննարկվող տարբերակները և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»,- ասաց Ավինյանը:

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝  եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: