Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանն ընդգծեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն առաջին անգամ հայտարարվել էր մարտի 16-ին, որից հետո մի քանի անգամ երկարաձգվել է։