Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի տասնյակի ,հայտնում է Զարեհ Սինանյան։Զոհերի ընդհանուր թիվը այս պահի դրությամբ 1371,անհետ կորած են մի քանի տասնյակը։Վիրավորների թիվը անցնում է 5000։

«Հանձնակատարի գրասենյակը և ես անձամբ կապ ենք հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում: Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն»,- հայտնել է Սինանյանը:

 Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից: