Անցյալ տարի Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում սկսված կամրջի շինարարությունը կշարունակվի և կավարտվի այս տարի հաղորդում է Jnews.ge կայքը։

Արագվայում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կշարունակվի անցյալ տարի մեկնարկած կամրջի շինարարությունը, և գյուղի համար նոր մարզագույք ձեռք կբերվի:

Այս տարի, ինչպես 2019 թ.-ին «Օգնություն գյուղին» ծրագրով Արագվա գյուղը ստացել է 16 000 լարի:

Ըստ Արագվա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ղազարոս Հունանյանի, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի գյուղի գումարները կծախսվեն կամրջի շինարարության և մարզագույք գնելու համար:

Անցած տարի կամրջի շինարարությունը չի ավարտվել համապատասխան միջոցների բացակայության պատճառով: