Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկե նահանգում ԱՄՆ ԶՈՒ-ի անօրինական ռազմակայանը հայտնվել է հրթիռային կրակի տակ,հայտնում է սիրիական Al-Watan թերթը:

Պարբերականի տեղեկություններով ՝ ռազմակայանը, որը գտնվում է Ալ-Շադադի քաղաքում, հարձակման  է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

Վերջին ամիսներին ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են տարածվում սիրիական Հասեկե և Դեյր էզ-Զոր նահանգներում անհայտ ստորաբաժանումների կողմից ԱՄՆ զինված ուժերի վրա պարբերաբար հարձակումների  մասին: