1894 թվականի Սասունի ապստամբությունից հետո,Օսմանյան կայսրության պետական մեքենան սկսեց քրիստոնյաների ծրագրավորված ցեղասպանությունը։

Աբդուլ Համիդ սուլթանի պանիսլամիստական և պանթուրքական ծարագրերը իրականացնելու նպատակով ,սկսվեց թշնամանք տարածվել երկրի փոքրամասնույթյունների միջև։

Ստեղծվեցին Համիդյան գնդերը ,որոնց հիմանկան նպատակը ազգային փոքրամասնություններին ճնշելն էր։

Օսմանյան ցեղասպան քաղաքականությունից չխուսափեցին նաև Ասորիները՝ Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկը։ Շուրջ 2500 տարի առանց սեփական  պետության գոյատևած ժողովուրդը ,20-րդ դարի սկզբներին հայտնվեց անհետացման վտանգի առջև։

1914 թվականի տվյալներով Օսմանյան կայսրությունում բնակվում էին 1,1 մլն ասորիներ։Նրանց գրեթե կեսը (տարբեր տվյալներով 500000-750000)զոհ գնաց ցեղասպանությանը։

Օսմանյան կայսրության փլուզումից հետո էլ ասորի համայնքը շարունակվեց հետապնդումների ենթարկվել։ 1925 թ.դեկտեմբերի 26-ին Ազգերի լիգան Հաքյարիի մարզը հանձնում է Թուրքիային, իսկ Մոսուլը՝ Իրաքին՝ ի չիք դարձնելով ասորական ինքնավարության հույսերը : Կյանքն այստեղ անտանելի էր :1925 թ. դեկտեմբերի 26-ի տխրահռչակ որոշումը ստիպեց ասորիներին Իրաքում ապրել Բրիտանական հովանու ներքո : Մինչ 1933 թվականը ասորական համայնքը ենթարկվում էր  շարունակական ցեղասպանության և Թուրքիայի և Իրաքի կողմից։

1933 թ. օգոստոսի վերջին, երբ 1000 ասորիներ փորձում էին Սիրիա՝ ֆրանսիական հովանավորչության գոտի տեղափոխել իրենց ընտանիքները, Տիգրիս գետի ափին Իրաքի իշխանությունները զենք գործադրեցին նրանց նկատմամբ : Ասորիները պատասխան քայլերի դիմեցին և հաջողությամբ անցան Սիրիա :

Իրաքյան բանակը այս պարտության վրեժը լուծեց ասորական գյուղերի խաղաղ բնակչությունից : Միայն Սեմմել ասորաբնակ գյուղում զոհվում է երեք հազար մարդ : Սեմմելի եկեղեցում հայտնաբերվում են ողջակիզված երեխաների բազմաթիվ դիակներ : Իրաքի կառավարության զինված գործողություններն իրականացվել են մինչև օգոստոսի 16-ը :

1933 թ. ողբերգական դեպքերը պատճառ հանդիսացան, որ ասորիները ցրվեն աշխարհով մեկ. սկզբում սահմանակից երկիրներ, ապա Եվրոպա, Ամերիկա և Ավստրալիա։

1967 թվականից օգոստոսի 7-ը ի հիշատակ  Իրաքի Սեմել գյուղի 3000 ասորիների ողջակիզման Ասորիները պաշտոնապես անվանում են Նահատակների Օր, կամ Սգո Օր։

Այսօր աշխարհով մեկ ցրված ասորական ժողովուրդը պահանջում է, որ և Թուրքիան և միջազգային հանրությունը ճանաչեն այս անհերքելի պատմական փաստը:

Լռությունը և չդատապարտումը ծնում են նոր հանցանքներ․Ասորի ժողովուրդը դա վերապրեց 21-րդ դարում ,երբ Հյոսիասյին Իրաքի տարածքում ենթարվեցին նորից ցեղասպանության և բռնի տեղահանման այս անգամ Իսլամական Պետություն ահաբեկչական կառույցի կողմից։

Ասորիների դեմ ցեղասպանությունը ճանաչել են Արևմտյան Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Ավստրիան, Նիդերլանդները, Գերմանիան և Շվեդիան։

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2015/Hramanaqir-34-Assouri-Khaldinerou_hanteb_Hantsakordzoutyouneri_tadabardman-06.04.2015.pdf