2020 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 25 միլիարդ 469.2 միլիոն դրամ է կազմել, այսինքն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի 90.3 տոկոսը: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից: 

Գյուղատնտեսական մթերքների ներմուծման-արտահանման ցուցանիշները 2020 թվականի հունվար-մարտին հետեւյալն են. ներմուծում` 9184 միլիարդ դրամ, արտահանում` 1252.2 միլիարդ դրամ:

Առաջին կիսամյակում Արցախից հիմնականում պատրաստի սննդային արտադրանք էր արտահանվում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրա արտահանումն աճել է 153.8 տոկոսով: