Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդում է լիբանանյան L’Orient-Le Jour թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության իր աղբյուրներին:

Ըստ այդմ, հաղորդվում է, որ վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 145 զոհի մասին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր որոտացել: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է: