«Օսմ Արցախ» հիմնադրամն (Awesome foundation Artsakh) այս անգամ հաղթող է ճանաչել փողոցային գրադարան ունենալու գաղափարի հեղինակներին:

«Օսմ  Արցախ» հիմնադրամի  կայք  էջի   փոխանցմամբ՝  ֆինանսավորումը տրվել է միանգամից չորս հեղինակի:

Նախագծի նպատակը Ստեփանակերտում փողոցային գրադարանի ստեղծումն է, որպեսզի մարդիկ ամառային օրերին կարողանան նաև այգում ընթերցանությամբ զբաղվել։ Հնարավոր կլինի նաև գիրք թողել կամ նվիրել, գիրք փոխանակել, իսկ ամեն տարի գրքի օրվան նվիրված այս տեղը կարելի է վերածել իսկական տոնի։

Կազմակերպվելու են նաև գրքահավաքներ: Կան մարդիկ, ովքեր արդեն  իսկ  պատրաստ են գրքեր նվիրել:

«Կարծում եմ՝ այս հատվածում այն նորարարություն կլինի, գուցե այսպես հիշեցնենք գրքի կարևորության  ու երբեք  չհնացող  փաստի  մասին»,- գրված  է  հաղորդագրության  մեջ։