Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում է 120 քաղաքացի: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 13 հայ կա։