Մի խումբ անձինք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ պանթեոնում նաև աղոթք հնչեցրին զոհվածների հիշատակին:

Արարողությանը ներկա էր ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանը: