Ամերիկյան կողմի և  քրդերի միջև սիրիական նավթի արդյունահանման պայմանագիրը կամայական է և անօրինական։ Ռուսաստանի արտգործնախարարությունն այս իրավիճակը ընկալում է անհանգստությամբ և ափսոսանքով, ասվում է ուրբաթ օրը հրապարակված Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ դա «Վաշինգտոնի կողմից համակարգված խախտում է միջազգային իրավունքի նորմերի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի»։ 

Ամերիկացիները ոչ միայն ապօրինաբար գտնվում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հարավում , այլև մասնակցում են երկրի բնական ռեսուրսների թալանին և դրանց ապօրինի առևտրին, որոնք ամբողջ սիրիական ժողովրդի սեփականությունն են: