Ներկայացնում ենք Businessinsider.frի հրապարակած նյութը՝ կապված Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի ձեռքբերման և դրա հետևանքների հետ:

 

 «Թուրքիան վերջապես որոշեց Ռուսաստանից  գնել Ս-400  զենիթահրթիռային համակարգերը:

 

Երբ ամիսներ առաջ հայտարարվեց Թուրքիայի մտադրության մասին, ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսեցին մտահոգվել հարցի շուրջ, քանզի գնումը տեղի էր  ունենում Անկարայի և Արևմուտքի լարվածության թեժ փուլում, մասնավորապես Էրդողանի կառավարության հանդեպ ԱՄՆ-ի ունեցած վերաբերմունքի և ԱՄՆ-ի կողմից Սիրայում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում:

 

Այս համատեքստում՝ թուրքական պետական Anadolu գործակալությունը հետաքրքիր ինֆոգրաֆիկա է հրապարկում՝ հղում անելով Ս-400 հրթիռների կիրառությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի օդանավերի վրա՝ հրթիռի առանձնահատկությունները ընդգծելիս շեշտելով, թե ԱՄՆ որ ռազմաօդանավերը կարելի է ոչնչացնել այս հրթիռով:

 

Պատկերը ցույց է տալիս, որ Ս-400 համակարգերը թիրախին կարող են ճանաչել 10 վայրկյանից էլ քիչ ժամանակահատվածում և հարվածել թիրախին մինչև 250 մղոն հեռավորության վրա ժամում 10,000 մղոն արագությամբ:

 

Նշվում է, որ համակարգը կարող է ոչնչացնել այնպիսի ԱՄՆ ռազմաօդանավեր, ինչպիսիք են B-52 և B-1 ռմբակոծիչները, F-15, F-16, and F-22-երը, ինչպես նաև դիտարկիչ օդանավերը և Tomahawk հրթիռները:

 

Անկարայի՝ Ս-400-ի ձեռքբերումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջանում մտահոգության ալիք է առաջացրել նաև ռազմական համագործակցության հետևանքների առումով, կարծես սա ազդանշան է դաշինքում առկա վիճելի դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ:

 

Հարկ է նշել, որ ռազմական առումով, Ս-400 հրթիռային համակարգերը ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ համատեղելի չեն և չեն ենթարկվում տեղակայման նույն սահմանափակումներին, այսինքն`Թուրքիան կարող է դրանք տեղակայել այնպիսի վայրերում, ինչպիսիք են Հայաստանի սահմանը կամ Էգեյան ծովափը:

 

 

 

Ս-400-ը Ռուսաստանի ամենաճշգրիտ զենիթահրթիռային համակարգն է: Այն կարող է հայտնաբերել և թիրախավորել մարդատար և անօդաչու թռչող սարքերը, հրթիռները և հարված հասցնել թիրախին մինչև 250 մղոն հեռավորության վրա:

 

Համակարգերի մասին թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Ս-400-ը չի ունենա նույնականացման համակարգ, այսինքն՝ չի տարբերի թիրախին, ըստ այդմ՝ կարող է կիրառվել ցանկացած թիրախի դեմ: Չնայած այն հանգամանքին, որ թուրքական կողմը հայտարարել է, որ արտադրող ընկերությունը կտեղադրի համապատասխան ծրագիր, որով համակարգը կտարբերի թիրախներին, բայց կասկածներ կան, որ գործընթացը տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել:

 

Ինչևէ, դիվանագիտական առումով այս ձեռքբերումը թվում է, թե կարող է Թուրքիայի և իր եվրոպացի ու ամերիկացի գործընկերների սառը հարաբերությունների գագաթնակետը դառնալ: Չմոռանանք, որ Անկարայի հարաբերությունները վերջերս լարվեցին Գերմանիայի հետ՝ ձախողված հեղաշրջման հետ կապված, երբ Բեռլինը քննադատեց Թուրքիայի կառավարությանը՝ մեղադրվող մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու համար:

 

Այս կոնտեքստում թուրք-ամերիկյան հարաբերությունները ևս լավ չեն, դրանք տուժեցին Սիրիայի պատերազմի պատճառով, որտեղ ԱՄՆ-ն աջակցում է քուրդ զինյալներին, որոնց Թուրքիան համարում է Քրդական PKK-ի անդամներ, որոնց և՛ ԱՄՆ-ն, և՛ Թուրքիան ճանաչել են որպես ահաբեկչական խմբավորում: Եվ Թուրքիան բազմիցս է սպառնացել, որ կհարվածի ԱՄՆ-ի կողմից խրախուսվող քուրդ զինյալների ուղղությամբ:

 

Ըստ այդմ՝ այս գործարքը Արևմուտքում շատերի համար կարծես ապացույցն է այն բանի, որ ռուս-թուրքական մտերմիկ հարաբերությունները զարգացման փուլի մեջ են:

 

 

 

Որոշներն այս ձեռքբերումը դիտարկում են Մոսկվայի կողմից ՆԱՏՕ-ին ընդդիմանալու քայլ: Այս մասին խոսել է ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինը. «Ես միայն կարող եմ երաշխավորել, որ այս պայմանագրի շուրջ ընդունված բոլոր որոշումները հստակորեն համընկնում են մեր ռազմավարական շահերին»:

 

http://www.businessinsider.fr/us/turkey-anadolu-tweets-about-s-400-missiles-shooting-down-us-planes-2017-9/