«ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանն իրականացվելու է առցանց ձևաչափով: Նախագիծը կանցկացվի 2020 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: Այն ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հատուկ հյուրն է Մյունխենի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կլեմենս Շուլդտի ղեկավարությամբ: Նվագախմբի համերգը և փառատոնի մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին: 

Փառատոնն իրականացնում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: