Արևմտյան Հայաստանի և Վրաստանի սահմանին՝ 2 600-ից 3 500 մետր բարձրության վրա գտնվող Արսիյան սարահարթը գրավում է բնության սիրահարների և  քաղաքի աղմուկից կտրվել ցանկացողների ուշադրությունը։ Սարահարթի  բնությունը տարվա բոլոր եղանակներին պարուրվում է տարբեր գեղեցկությամբ, այն շրջապատված է լճերով, որոնք տարածաշրջանում լեգենդ են դարձել և հարուստ բուսական աշխարհով:

Արսիյան սարահարթը իր լճերով, հարուստ բուսականությամբ, քայլուղիներով և հանգստյան գոտիներով իդեալական աշխարհագրական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տարբերվող միջավայր տեսնել: Արսիյան եկող այցելուները իրենց ճանապարհին հնարավորություն ունեն նաև տեսնելու Ձկների լիճը և պատմական Տիբեթ եկեղեցին: