Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 20-ին ժամանել է Երեւան: Օդանավակայանից նա ուղեւորվել է Ծիծեռնակաբերդ համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լավրովը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ, հանդես եկել դասախոսությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանում Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ -«Երկկողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ արտաքին քաղաքականության փոխգործակցությունը` ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարցերով, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՍՏՀԿ եւ այլ միջազգային համաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգումը:
Արտաքին գործերի նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները», — նշել էին Ռուսաստանի ԱԳՆ-ից։
ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵԿՐԵՏԸ
1918թ. հունվարի 11-ին (1917թ. Դեկտեմբերի 29-ին)
Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) անկախությունը, ինչպես նաեւ Վ.Ի. Լենինի 1917թ. Դեկտեմբերի 22-ի` Ֆինլանդիայի ընդհանուր անկախության, ռուսական բանակի Պարսկաստանից դուրսբերման եւ Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) ինքնորոշման իրավունքի եւ անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը (ռուսական խորհրդային հանրապետության աշխատավորական ժողովրդի իրավունքների համագումար, Ժողկոմխորհի որոշում, հոդված 3, կետ 2) եւ 1917թ. Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) մասին հրապարակած դեկրետը, 2004թ. Դեկտեմբերի 17-ին Շուշիում վերակազմավորված համանուն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունից եւ Թուրքիայից պահանջում է ճանաչել Արեւմտյան Հայաստանի անկախությունը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքը, որը ժամանակին ճանաչել է Ռուսաստանը:
Ստորեւ ներկայացնում ենք 1918թ. Յունվարի 11-ին Պետրոգրադում հրապարակված դեկրետը.
«Ռուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը
Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրավված Թուրքահայաստանի հայերի իրավունքը` ազատորեն ինքնորոշվելու, ներառյալ նույնիսկ նրանց անկախության իրավունքը:
Կոմիսարների Խորհուրդն ընդունում է, որ այս իրավունքի իրականացումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների հաստատմամբ, որոնք միանգամայն անհրաժեշտ են հայ ժողովրդի հանրաքվեի համար:
Կոմիսարների Խորհուրդը որպես մասնակի երաշխիքներ է ճանաչում հետեւյալ պայմանները.
Հոդված Ա. — Թուրքահայաստանից ռուսական զորքերի դուրսբերում եւ անհապաղ հայ ազգային միլիցիայի բանակի ստեղծում` Թուրքահայաստանի բնակիչների անձնական եւ նյութական անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հոդված Բ. — Հայ փախստականների, ինչպես նաեւ տարբեր երկրներում սփռված հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան:
Հոդված Գ. — Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում բռնի կերպով աքսորած հայերի` անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան: Կոմիսարների Խորհուրդը կպնդի այս պայմանը թուրք պատվիրակների հետ բանակցությունների ընթացքում:
Հոդված Դ. — Թուրքահայաստանում Ժամանակավոր կառավարության կազմավորում` հայ ժողովրդի պատգամավորների խորհրդի ձեւով. պատգամավորները կընտրվեն ժողովրդավարության սկզբունքով:
Ստեփան Շահումյանը, նշանակվելով Կովկասի գործերով ժամանակավոր արտակարգ կոմիսար, ամենայն օժանդակություն կցուցաբերի Թուրքահայաստանի հայ բնակիչներին` Բ եւ Գ հոդվածների իրականացման համար, ինչպես նաեւ ձեւավորելու համար Խառը հանձնաժողով` ռուսական զորքերի դուրսբերման օրը եւ միջոցները որոշելու նպատակով` համաձայն հոդված Ա-ի:
Թուրքահայաստանի աշխարհագրական սահմանները կորոշվեն հայ ժողովրդի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների կողմից` հարեւան վիճելի շրջանների մահմեդական եւ այլ բնակիչների եւ կոմիսար Շահումյանի հետ»:
Այսպիսով, դեկրետի դրույթներն ու պաշտոնական հռչակագիրը իրականացնելու նպատակով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը կոչ է անում Արեւմտյան Հայաստանի հայերին (Ցեղասպանությունից փրկվածների սերունդներին, որոնք բնակվում են տարբեր երկրներում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում) դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ՝ ստանալու Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն:
Խորհուրդը ներկայացուցչություն ունի Ֆրանսիայում եւ Երեւանում (հասցեն է՝ Նիկոլ Դուման, 51):
Հիշեցնենք ձեզ, որ 1917թ. Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի Թուրքահայաստանի (Արեւմտեան Հայաստան) մասին հրապարակած հրամանագիրով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արեւմտեան Հայաստան) հայութեան ինքնորոշման իրավունքը մինչեւ անկախութիւն, եւ որ 19 Յունուար 1920 թվականից ի վեր Արեւմտեան Հայաստանը, Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից ճանաչվել է, որպես անկախ եւ ինգնիշխան Պետություն, որի սահմանները Թուրքիայի հետ որոշվել են ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, 22 Նոյեմբեր 1920 բայց ճանաչված չէ ՄԱԿ-ի կողմից որովետեւ բռնազավթված է Թուրքիայի կողմից :