Արևմտյան Հայաստանում գտնվող հուշահամալիր-թանգարանի վերածված Աղթամար եկեղեցին Վանի կարևորագույն պատմական և տուրիստական ​​արժեքներից մեկն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում։ Այն 7 ամսվա ընթացքում հյուրընկալել է 83 հազար տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվել է 3 տարի առաջ:

Այն ժամանակվա Մշակույթի և զբոսաշրջության նախարար Աթիլա Քոչի, ինչպես նաև Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանի, 30 երկրների դեսպանների և հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի էր ունեցել Աղթամար եկեղեցու՝ որպես հուշահամալիր-թանգարան, բացման արարողությունը։

Եկեղեցում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ կառույցների հետ մեկտեղ մենաստանի և մատուռի բաժիններում նույնպես կատարվել են վերականգնողական աշխատանքներ։

Աղթամար հուշահամալիր-թանգարանը, որտեղ հայազգի քաղաքացիներին տարին մեկ անգամ թույլատրվում է պատարագ կատարել, սպասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ​​ցանկում  ընդգրկվելու իր հերթին։ Եկեղեցին ներկայացված է որպես հանդուրժողականության և անկեղծության խորհրդանիշ: