Հայաստանի Հանրապետությունից Լիբանանի կառավարությանն ուղղված հումանիտար օգնության պարագաներ պարունակող երրորդ օդանավը մեկնեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանան ուղարկվող ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն իր մեջ պարունակում է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք:

Լիբանան ուղարկվող օգնության պարագաներն ընտրվել են, ըստ ընդունող կողմի ներկայացրած կարիքների:

Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: