Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարում, որ նախագահական նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխվի Շուշի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահն ասել է Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:

Արցախի նախագահն անդրադարձել է Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկությանը՝ նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը: