«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 100 վիշապաքարերից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով դրվել է ցեմենտի մեջ:  Հիշյալ օբյեկտներից չորսը գտնվում է Արագածոտնի մարզում, մեկը՝ Երևանում։

Նշված վիշապաքարերից 4-ի դիրքն արդեն ուղղվել է։

Օգոստոսի 11-ին Երևանի օղակաձև զբոսայգում մասնագետները ամփոփեցին վիշապաքարերի ուսումնասիրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կներկայացվի նաև այգում ուղղահայց տեղադրված վիշապաքարը։ 

Վիշապաքարերը, լինելով Հայկական լեռնաշխարհի ամենաուշագրավ հնություններից մեկը, իրենց հայտնաբերման սկզբից` 19-20-րդ դդ. սահմանին, արժանացան մեծ ուշադրության հետազոտողների կողմից: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2012 թ. սկսեց գիտական համագործակցություն, որի հիմնական խնդիրն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: Ուսումնասիրությունների արդյունքում  արշավախումբը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղեկություններ է տվել մոտ 100 վիշապաքարերի մասին: Ընդ որում, դրանցից մի մասը նախկինում անհայտ էին: