Թուրքիայի ԶՈՒ-ն այժմ գտնվում է Աֆրին շրջանի մոտ, որը Քրդական զինուժի ենթակայության տակ է: Թուրքական Anadօlu գործակալությունը նշում է, որ Իդլիբ բերված թուրքական նոր ռազմամթերքը կկիրառվի դիտորդական նպատակներով:

Sputnik-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցին, գրում է, որ ռազմամթերքը Թուրքիայի տարբեր շրջաններից կենտրոնացվել է Հաթայ սահմանային շրջանում Սիրիայի տարածք մտցնելու համար:

Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանը և Թուրքիան են պատասխանատու Իդլիբ նահանգում հրադադարի պահպանման համար:

Այժմ թուրքական ԶՈւ-ն գտնվում է Իդլիբ նահանգի և Աֆրին շրջանի սահմանին, որը գտնվում է Քրդական Ժողովրդական Միավորված Կուսակցության (PYD) ենթակայության տակ:

Անկարան, որը ՔԺՄԿ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն և կապված  Քրդական Աշխատավորական Կուսակցության (PKK) հետ, մեծ ուշադրություն է դարձնում Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանին:

Ի դեպ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր Թուրքական ԶՈՒ-ի կողմից ռազմական գործողությունների հնարավորությունն ընդդեմ Արֆինում Քրդական Ժողովրդական Միավորված Կուսակցության:

Իսկ Թուրքիայի Գլխավոր Շտաբից հայտնել էին, որ Աստանայում Իդլիբում դեէսկալացիոն գոտու ստեղծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Թուրքիայի զինված ուժերը, որպես երաշխավորներից մեկը, սկսում է ռազմական գործողություններ՝ հոկտեմբերի 8-ին հաստատված հրադադարը վերահսկելու պայմաններ ստեղծելու համար:

Նշենք, որ զորքերի տեղակայումն անմիջապես սկսվեց Էրդողանի այն հայտարարությունից հետո, որտեղ նշում էր, որ Անկարան մտադիր է երկրի զորքերը տեղակայել Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ Սիրիայի Ազատ Բանակի ապստամբները սկսել են գործողություններ: Մեկ օր անց Էրդողանը հայտարարեց, որ. «եթե մենք համապատասխան միջոցներ չձեռնարկենք, ռումբեր կընկնեն մեր քաղաքների վրա»:

Այսօր արդեն հայտարարվեց, որ Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում բախումներ են տեղի ունեցել թուրքական ԶՈւ-ի և քուրդ զինյալների միջև:

Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ջոկատների (YPG) գրոհայիններն ու թուրք զինվորները փոխադարձաբար կրակ են բացել միմյանց դիրքերի ուղղությամբ օդային հրթիռակոծության միջոցով:

Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

https://fr.sputniknews.com/international/201711191033952500-turquie-syrie-idlib-renforts-armee/

Հիշեցնենք, որ Կիլիկիան Ֆրանսիայի հոգատարության տակ անկախություն հայտարարեց 1920 թվականի օգոստոսի 4-ին: