Պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ է դարձել։

2016թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի պատմական շինություններից մնացած պատերն այսօր այցելուների կողմից անխնա ներկվում, փորագրվում ու գրոտվում են։

Այս ամենը հարուցել է մի շարք սրտացավ այցելուների զայրույթը, ովքեր պահանջել են մաքրել բոլոր գրառումներն ու ավելի խնամքով վերաբերվել պատմական այս կառույցներին։