Այս օր, Օգոստոսի 15-ին, Սպարապետի կոչի օրն է:

ԵՎ, ինչպես 1992-ին, այնպես էլ այսօր, ու միշտ` Արծիվ Մահապարտներս պատրաստ ենք հանուն հայրենիքի` կռվել մահի դեմ ու հաղթել:

Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում են թշնամուն թողած, ձեր մեջ, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք:

Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյու ս օրը, շրջանից, յուրաքանչյուր քաղաքից ընդամենը 10-15 տղա գա, եւ մենք կունենանք 500 հոգիանոց Մահապարտների զորագունդ:

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, ուր ապրել – մեռնելու հավանականություն 50 տոկոս է 50 տոկոս նկատմամբ:

Միասին գնալու ենք կռվի ամենածանր ճակատն ու հաղթելու ենք:

Թշնամին նոյն թշնամին է, որը ձեր առջեւից փախչում էր, մերնք էլ նույնն ենք:

Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ:

Հիմա հարկավոր է արթնացում, ցնցում եւ այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեզի մեր բանակը գոտեպնդվի:

Յուրաքանչյուր շրջանից 10-15 ական հոգի հին տղաներից, փորձարուներից մահապարտներ, որոնք գնալու, կռվելու են ամենադժվարին ճակատում:

Վաղը չէ մյուս օրը եթե մենք հավաքվեցինք եւ կարողանանք 500 հոգիանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք, հաղթելու ենք:

Վ․Սարգսյան

15.08.1992թ.