Արևմտյան Հայաստանի Բաղեշ նահանգում, շրջանից 25 կմ հեռավորության վրա  մի խումբ լեռնագնացների կողմից12 մետր երկարություն և 7 մետր լայնություն ունեցող քարանձավ է գտնվել: Քարանձավի պատերին, որոնք գտնվում են Ալիհգեր լեռան ժայռի մեջտեղում, հայտնաբերվել են վաղ անցյալին պատկանող տարբեր պատկերներ:

Գիտնականները հետազոտություն են կատարում քարանձավում գտնվող ժայռերի վրա պատկերված արևի, լեռնային այծի, եղնիկի, մարդու, աստվածուհի խորհրդանշող և տարբեր մոտիվներ ներկայացնող պատկերների ուղղությամբ: Այս պատկերները նկարվել են ներկով:

Պրոֆեսոր Դոկտ. Ռաֆեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ հնավայրի պատմությունը շատ հավանական է, որ սկսվում է մոտ 10 հազար տարի առաջ …

Ընդգծելով, որ քարանձավը վերջին ժամանակների ամենակարևոր հայտնագործություններից մեկն է, Չավուշօղլուն ասաց. «Մենք գիտենք, որ շրջանում կան ուրարտական ​​մնացորդներ, բայց այս վայրը մեծ նշանակություն ունի, քանի որ մենք բախվել ենք էլ ավելի վաղ շրջանի գտածոյի հետ: Այստեղի բնակիչները, հնարավոր է, որ այստեղ կրոնական արարողություն են կատարել: Հնարավոր է նաև, որ որսից հետո նրանք մայր Աստվածուհու առջև մատուցման արարողություն են արել։ Միայն թե,  հնագիտական ​​պեղումների արդյունքում կարելի էորոշել, թե որ ժամանակահատվածին է այն պատկանում»: