Լիբանանից «Middle East Airlines»-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 

«Բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը: Ցանկություն կար լքել Լիբանանը, մեծ մասը ցանկանում էին գալ Հայաստան: Ասեմ, որ խնդիրը շատ բարդ է: Ունենալով նույնիսկ այդ ցանկությունը՝ ֆիզիկապես չեն կարող գալ, որովհետև բանկային սահմանափումներով պայմանավորված չեն կարողանում գումար հանել, վաճառել տները, բիզնեսները: Չեմ կարծում, որ այդ հոսքը կլինի մեկ շաբաթվա, մեկ ամսվա նույնիսկ մեկ տարվա ընթացքում: Ամեն դեպքում տեսնում եք, որ որոշ առումով տեղաշարժեր կան»,-ասաց Զարհե Սինանյանը: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ հայրեդարձությունը Հայաստանի համար ռազմավարական ուղղություններից մեկն է: Այն պատրաստություները, որոնք այսօր երկիրը տեսնում է, նախատեսված են բոլոր հայրենադարձների համար: