Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ 

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Օրուչ Ռեիս»  նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Էրդողանը սպառնացել է Հունաստանին անպատասխան չթողնել թուրքական քաղաքացիական նավերի դեմ ուղղված «ցանկացած հարձակում»:

«Մենք երբևէ կողմ չենք եղել լարվածությանը: Հունաստանը պետք է խելամտորեն վարվի և չփորձի սպառնալ մեր «Օրուչ Ռեիս»  նավին, այլապես կստանա դրա պատասխանը»,-ասել է Չավուշօղլուն :

Նրա պնդմամբ` ոչ ոք «ահաբեկելով» որևէ բանի չի կարող հասնել:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Ֆրանսիան պետք է խուսափի Արևելյանն Միջերկրականում լարվածությունը սրող քայլերից: