Դերսիմի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող 1300-ամյա եկեղեցին ավերակ վիճակում է։

Քանի որ հայերի կողմից կառուցված սույն եկեղեցում վերականգնողական աշխատանքներ չեն կատարվում, նրա մեծ մասը քանդված է։ Եկեղեցին գանձագողերի կողմից ավերակի է վերածվել։

Եկեղեցին տվյալ շրջանում տարիներով շարունակված ընդհարումների պատճառով չի գրանցվել ու չի վերականգնվել։ Եկեղեցում այսօր էլ կարելի է հայերեն արձանագրությունների հանդիպել։

Էրգեն գյուղի բնակիչներն ակնկալում են, որ եկեղեցին, որը հաճախ են այցելում տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները, վերականգնվի, որպեսզի նպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Եկեղեցու այցելուներից Գյուլեր Էմեքթարը նշեց․ «Զգացողություն ունեմ, թե ես այս վայրին եմ պատկանում, կարծես արմատներս վերագտած լինեմ։ Շատ տպավորիչ և միաժամանակ ցավալի է։ Սրանք այն հետքերն են, որոնք ցույց են տալիս, թե որչափ հարուստ են եղել Դերսիմը և ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Մաղթում եմ, որ տեր կանգնեն այս եկեղեցուն։ Որքանով որ տեղյակ եմ, այս վայրը միջնադարում մշակութային կենտրոն է եղել հայերի համար։ Այստեղ շատ նշանավոր գրավոր երկեր են ստեղծվել։ Սա համարում եմ մշակույթի և քաղաքակրթության կորուստ»։