Ձեզ ենք ներկայացնում Կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի «Առավոտի» հետ զրույցից մի հատված , որում երաժիշտը տեղեկացնում է, որ  Բեթհովենյան տարվա շրջանակում 2 ամիս առաջ ձայնագրել է  «Կրեյցերյան սոնատը»:

«Կրեյցերյան սոնատը» անձամբ ինձ շատ  ոգեշնչեց, եւ մենք սկսեցինք  աշխատել նաեւ Բեթհովենի  մյուս 9 սոնատների վրա: Այս տարի որոշել ենք  հանդես գալ համերգներով, որտեղ կատարելու ենք բոլոր 10 սոնատները: Այնուհետ պլանավորում ենք  թողարկել  ձայնասկավառակ եւ այն նվիրել Բեթհովենի ծննդյան 250-ամյակին»,-հայտնեց Ռուբեն Կոսեմյանը:

Նրա խոսքերով, ստեղծագործություններ կան, որոնք իրեն հատկապես դուր են գալիս, բայց գրված են ուրիշ գործիքների համար, բայց ինքը տարվել էր այն մտքով, որ դրանք պետք է նվագել ջութակով։ «Այդպես սկսեցի փոխադրել տարբեր ստեղծագործություններ ջութակի եւ դաշնամուրի համար։ Ինձ համար այդ գործում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց Կոմիտասի ստեղծագործությունների փոխադրումը։ Շատ կարեւոր էր պահպանել Կոմիտասին բնորոշ մաքրությունը եւ հանճարեղ պարզությունը, որը բխում է մեր ազգային ակունքներից»,-ասում է երաժիշտը, որի փոխադրությունների ժողովածուն տպագրվել է Սանկտ Պետերբուրգում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/08/14/1129183/