ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Հայտնում ենք Ձեզ, որ վերսկսում ենք 2016 թ.-ից լույս չընծայվող ՀՃՈՒ հիմնադրամի Երևանյան գրասենյակի հիմնադիր-նախագահ Ս. Կարապետյանի հիմնադրած «Վարձք» հանդեսի հրատարակությունը (տարեկան 2 համար):

Հանդեսի 13-րդ համարը, որը լույս կտեսնի 2020 թ. սեպտեմբերին (գունավոր, 96 էջ), ամբողջությամբ նվիրված է լինելու Հայրենանվեր հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կյանքին ու գործունեությանը:

Հետայսու «Վարձք» հանդեսի բոլոր համարները ինքնարժեքով (ներառյալ նախապես լույս տեսած 4-12 համարները) կարող եք ստանալ առաքումով, գինը` յուրաքանչյուրը 1500 դրամ (բոլոր ծախսերով հանդերձ):

«Վարձք» հանդեսին բաժանորդագրվելու համար կարող եք զանգահարել «Հայմամուլ»-ի գրասենյակի (Հայաստանի մամուլի տարածման գործակալություն) բաժանորդագրային բաժին` +374-93-458200 (բջջ.), +374-91-458200 (բջջ.), +374-10-458200:

Շնորհակալ ենք ՀՃՈՒ հիմնադրամի աշխատանքները կարևորող յուրաքանչյուր բաժանորդին: Դրանով իսկ դուք նպաստում եք հանդեսի շարունակական հրատարակման գործընթացին:

Րաֆֆի Քորթոշյան