Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգի Սուր գավառում վերսկսվել են 8000-ամյա Ամիդա Բլրում գտնվող Արթուկլու պալատի հնագիտական ​​պեղումները: Արթուկլու պալատի և տասնյակ քաղաքակրթությունների հետքերը բացահայտելու համար սկսված պեղումները որոշ ժամանակ առաջ դադարեցվել էին։ Ակնկալվում է, որ  պեղումների և ուսումնասիրությունների միջոցով քաղաքի պատմության վերաբերյալ բազմաթիվ փաստեր և տեղեկությունններ կհայտնաբերվեն:

Պեղումների հնավայրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, հայտնի է, որ Արթուկլու պալատը կառուցվել է 1200-ից 1220 թվականների միջև:

Սա աշխարհում այն ​​հազվագյուտ վայրերից մեկն է, որն 8 հազար տարի օգտագործվել է որպես կառավարման կենտրոն: