Կանադայում առցանց հանրային արշավ է նախաձեռնվել՝ կոչ անելով Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների քաղաքացիներին դիմել ՄԱԿ-ին՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն։

Նախաձեռնության հեղինակները համապարփակ տեղեկատվություն են ներկայացնում Արցախի պատմության մասին, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Արցախը հայկական թագավորության մաս է եղել դեռևս Ք.ա. 5-րդ դարից ի վեր՝ կազմելով Մեծ Հայքի թագավորության 10-րդ նահանգը։ Հաջորդող դարերի ընթացքում Արցախը՝ որպես Հայաստանի մաս, տարբեր տերությունների տիրապետության տակ է եղել, սակայն մշտապես պահպանել է հայկականությունը՝ կարևոր դերակատարում ունենալով հայկական պետականության, մշակույթի և քաղաքակրթության զարգացման գործում։

Տեղեկատվության մեջ խոսվում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման և պատմության մասին։