Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական խորհրդական, որի գեներալի կոչում ունի, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

Բացի այդ, վիրավորվել են Ռուսաստանից ևս երկու զինծառայող: 

Դեպքը տեղի է ունեցել ,երբ ռուսական ավտոշարասյունը վերադառնում էր Դեյր էզ-Զորի մերձակայքում մարդասիրական գործողությունից: Գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։

Գեներալ-մայորը շտապ տարհանվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Նրան հետմահու ներկայացրել են  պետական ​​մրցանակի: