Թուրքիան պատրաստվում է ռազմածովային բազա հիմնել Լիբիայի հյուսիս-արևմտյան Միսրատա քաղաքում: 

Ըստ աղբյուրի՝ Լիբիայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԳՇ պետ Յաշար Գյուլերի, Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Հաիդ բին Մուհամմադ ալ-Աթիյեի և Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահադդին ան-Նեմրուշի մասնակցությամբ կայացած հանդիպմանը ռազմական համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել: 

Նշվում է, որ հիշյալ համաձայնագրերի շրջանակում հիմնվելիք ռազմաուսումնական  կենտրոնները ֆինանսավորվելու են Կատարի կողմից: 

Նաև հաղորդվում է, որ այս ռազմաբազաներում կտեղակայվեն այնպիսի զինված անօդաչու թռչող սարքեր և ՀՕՊ համակարգեր, որոնք  կիրառվել են Լիբիայի «Ազգային բանակի» դեմ ռազմական գործողությունների ընթացքում: