Ռուսաստանն ու Սիրիան պայմանավորվել ավելացնել Խմեյիմի ավիաբազայի տարածքը:

Կողմերը վավերացրել  են պայմանագիրը ․ Մոսկվան հուլիսի 30-ին, Դամասկոսը ՝ հուլիսի 21-ին:

Խոսքը գնում է  Լաթաքիայի նահանգում ութ հեկտար տարածքի մասին։ Կողմերը պայմանավորվել են այնտեղ տեղակայել Ռուսաստանի ավիացիոն խմբավորման բժշկական և վերականգնողական կենտրոն:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր բանակցություններ վարել Դամասկոսի հետ Սիրիայում ռուսական ռազմակայանի  տարածքների ընդլայնման վերաբերյալ: