Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Ազգային ժողովը խորը վշտով տեղեկացնում են , որ 2020թ. օգոստոսի 20-ին կյանքից հեռացավ ԱՀ ԱԺ- ի նախկին նախագահ՝ Աղվան Տոնականյանը:

Աղվանը որպես Արեւմտեան Հայաստանի ազգային Խորհուրդի անդամ, Ջավախքի ազգային Խորհուրդի նախկին Նախագահ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախկին Պատգամավոր, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողուի (Խորհրդարանի) նախկին Նախագահ շատ ազնիվ և հայրենասեր երիտասարդ էր, ով իր ուժերի ներածին չափով  ընդգրկվել էր Հայրենիքին ծառայելու բարդ ու պատասխանատու գործին և պատվով  կատարեց իր առաքելությունն՝ օրինակ ծառայելով մարդկանց և հատկապես երիտասարդ սերնդին՝ ում կրթական գործընթացին ընդգրկված էր արդեն երկար տարիներ:

Մենք խոր վշտով մեր ցավակցությունն ենք հայտնում Աղվան Տոնականյանի կնոջը, երեխաներին, հարազատներին և նրան ճանաչողներին:

Աղվանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

 

Արմենակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ