Ուրարտական Սարդուրի II թագավորի կողմից Մ․Թ․Ա․ 750 թ․ կառուցված Հայկաբերդ (Սարդուրիխինիլի) ամրոցի (թուրքերեն անվանումը Չավուշթեփե) և նրա հյուսիսային մասում գտնվող դամբարանի տարածքում այս տարի սկսված պեղումների արդյունքում ձեռք են բերվել նոր տեղեկություններ՝ ուրարտացիների թաղման արարողությունների և հասարակական կյանքի վերաբերյալ:
Անցյալ տարի ի հայտ էր բերվել մի տարածք, որտեղ թաղված են եղել Ուրարտական վերնախավին պատկանող քաղաքացիներ։ Այդ դամբարանում վերջերս հայտնաբերվել է 3-ամյա մանկան կմախք, ում վրա եղել են բազմաթիվ զարդեր և բազուկի շրջանում՝ վիշապի գլխով ապարանջաններ:
Ենթադրվում է, երեխան պատկանել է ուրարտական արիստոկրատ ընտանիքներից մեկին, ում բազկի վրայի հրեշի հսկա գլխով բրոնզե ապարանջանները տարածաշրջանում իրականացված պեղումների պատմության մեջ առաջին անգամ են հանդիպում։