Հունվարից օգոստոս Հայաստան չի այցելել մոտ 800 հազար զբոսաշրջիկ, այսինքն՝ միայն ներգնա տուրիզմը 9 ամսում կորցրել է 700 մլն դոլար։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում հայկական տուրիզմը ընդհանուր կորցրել է 500 մլն դոլար․ 350 մլն դոլար ներգնա տուրիզմի ոլորտում եւ 150 մլն դոլար արտագնա եւ ներքին տուրիզմի ոլորտում։ «Մենք այս ցուցանիշները կստանանք, եթե հիմք ընդունենք 2013 թվականի տվյալները, երբ յուրաքանչյուր ներգնա զբոսաշրջիկ ծախսում էր մոտ 700-800 դոլար։ Իմ գնահատականներով՝ թիվը մինչեւ հիմա 1000 դոլարից անցնում էր»,- նշեց նա։