Թուրքական ինքնաթիռները կրկին ռմբակոծել են Իրաքյան Քրդստանի սահմանամերձ տարածքները, որտեղ արդեն մի քանի ամիս է, ինչ թուրքական բանակը իրականացնում է անօրինական  օդային և ցամաքային գործողություններ Քրդստանի աշխատավորական կուսակցության  դեմ:

Աքրա քաղաքի քաղաքապետ Մազին Մուհամմեդն ասել է, որ  մի քանի թուրքական ինքնաթիռներ ռմբակոծել են Դոխուկ նահանգի Քաֆիյա և Կավլկա գյուղերը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Սակայն ինչպես նշում է քաղաքապետը նշյալ բնակավայրերի բնակիչները մի քանի ամիս է ինչ տարհանվել են,այնուամենայնիվ, միշտ էլ կա քաղաքացիական զոհերի վտանգ, քանի որ մարդիկ վերադառնում են այդ տարածքներ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու։