Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում հայոց հինավուրց մայրաքաղաքներից Անիին նվիրված ցուցահանդես է կայացել։ Միջոցառման թուրք կազմակերպիչները, որպես ցուցահանդեսի խորագիր, միտումնավոր ընտրել են «Անը» (Anı) բառը, որը թուրքերեն նշանակում է «հուշ»։ Ինչպես հայտնի է, թուրքերը դիտմամբ փոխում են հայկական տեղանունները, որպեսզի մոռացնեն Արևմտյան Հայաստանի տարածքների իրական տերերի մասին։ Նույն նպատակով նրանք հայկական Աղթամարը կոչում են «Աքդամար» (Akdamar), որի թուրքերեն իմաստը «սպիտակ երակ» է։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական Karsmanset պարբերականը։