Արցախի Հանրապետության կառավարությունը ԱՀ 2020 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնություն է ուղարկել: Նույն նպատակով Հանրապետության նախագահի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: