Արևելագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարեւոր է համարում, որ Հայաստանը Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո ոչ միայն խոսքերով, այլ գործով օգնեց մեր հայրենակիցներին:

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, արեւելագետն անդրադարձավ Մերձավոր Արեւելքի իրադարձություններին:

Արեւելագետի դիտարկումներով, Թուրքիան Լիբանանում ակտիվություն էր ցուցաբերում վերջին շրջանում, որը դրսեւորվում էր բնակչության շրջանում, այսպես կոչված, իրեն հավատարմության խմբերի ստեղծումով՝ հիմնվելով օսմանյան անցյալի վրա: Թուրքիայի ակտիվությունը բանախոսը բացատրում է Լիբանանում ստեղծվող նոր քաղաքական համակարգում իրենց մասնակցությունն ապահովելու հեռանկարով: Նա ակնհայտ է համարում, որ իրեն հավատարիմ խմբերին եւ ուժերին Թուրքիան ուղղելու է տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների եւ նրա ակտիվության դեմ:

Բանախոսը նկատում է, որ ըստ էության, Թուրքիան հիմա արդեն սկսել է Ազգային ուխտի սահմանների լրիվ տարբերակի վերականգնման գործընթացը, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան հիմա հրաժարվում է Լոզանի պայմանագրից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/08/21/1130682/

© 1998 — 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից