Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հունաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կրետե կղզում, հաղորդում է AP-ը:

Զորավարժություններն անցկացվում են Արեւելյան Միջերկրածովում Անկարայի կողմից ածխաջրածինների պաշարներ գտնելու պատճառով Աթենքի եւ Անկարայի միջեւ լարվածության ֆոնին:

Հունաստանի պաշտոնական անձինք հայտարարել են, որ զորավարժությունները կսկսվեն հաջորդ շաբաթ:

Այս կերպ Հունաստանը ձգտում է միջազգային աջակցություն ստանալ՝ Թուրքիայի գործողությունների դեմ պայքարում: