Արևմտյան Հայաստանի բնակիչների՝ նույնիսկ ամենասուղ պայմաններում պատրաստվող Քավութ կոչվող աղանդերը օրեցօր վերանում է սեղաններից։

Ենթադրվում է, որ այն ունի  3 հազար տարվա պատմություն։ 

Վանում 40 տարի տևած պեղումների ընթացքում հնարավոր է եղել պարզել այս համեղ աղանդերի տարիքը և բաղադրությունը։ Այն հիմնականում պատրաստվում է բոված հատիկեղենից (նաև ընկուզեղեն), մեղրից և դոշաբից։

Կավութի աղանդեր պատրաստվում է նաև Սեբաստիայի շատ գյուղերում և քաղաքներում, հատկապես՝  Ալթընյայլա գավառում։

Հիմնականում ձմռանը պատրաստվող այս աղանդերը նոր քաղցրավենիքների ի հայտ գալուն զուգահեռ հնարավոր է, որ անհետանա Արևմտյան Հայաստանի խոհանոցից: 

Մյուս կողմից, Քավութ դեսերտը շատ տարածված է Արևմտյան Հայաստանի այլ շրջաններում, հատկապես՝ Վանում և Իգդիրում: