Շատ համառոտ ակնարկ
Տոմարն ու տոնացույցը վաղնջական շրջաններից մինչև այսօր եղել է ժամանակների չափման հիմնական միջոցը:
Քրմերը, Արքաներն ու Թագավորներն անգամ երբ օծվում էին, երդվում էին, որ կպահպանեն տոնացույցի հաշվարկները և իրենց կամայականությամբ չեն փոփոխի ու չեն խախտի տոմարները:
Հայոց Քրմական Դասը վաղնջական շրջաններից պահել ու մինչ օրս պահպանել է չորս տոմարները.
Ա. Շարժական տոմարը
Բ. Արեգակնային տոմարը
Գ. Լուսնային տոմարը
Դ. Աստղային տոմարը
Հայկական հավատամքն այն յուրահատուկ համակարգերից է աշխարհում, որ միաժամանակ հաշվարկում է վերոհիշյալ չորս տոմարները: Իսկ այլ ազգերը, կապված թե արևի զարմ են թե լուսնի, օգտագործում են այդ տոմարներից մեկը միայն:
Իսկ այսօր հաճախ հարց են տալիս թե ինչ թվական է այսօր ըստ Հայկյան հավատամքի և երբ է համարվում տոմարի սկիզբը:
Մենք հայտարարում ենք, որ Հայկյան հավատամքի համաձայն, հայկական բոլոր չորս տոմարները միաժամանակ սկիզբ են առել Տիեզերական Մեծ Շարից, այսինքն այն շրջանը, որտեղ բոլոր մոլորակները մեկ շարով շարված են եղել ու դա համարում ենք մեր և այլ բոլոր հին հավատամքերի՝ եգիպտականի, պարսկականի, Բաբելականի, Հնդկականի ու Ասորականի տոմարների սկիզբը, անկախ դրանից թե նրանք որ մի տոմարային համակարգից են օգտվում:
Ըստ Հայկյան հավատամքի, այդ ժամանակաթիվը ն.թ.ա. 11542 թվականն է, որ այսօրվա 2020-ին գումարելով ստանում ենք 13562 Հայոց թվականը:
Հիմա հաստատ կասեն, սա ինչպես է ապացուցվում: Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել դա, խուսափելով ծավալուն տոմարագիտական հոդված ներկայացնելուց և կփորձեմ մեր օնլայն դասընթացների շրջանում ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին:
Նախ մի քանի հիմունքներ հաստատենք.
Հայոց մոտ մեկ Հայկյան շրջանը 1460 տարի է համարվել, որը շարժական տոմարի և գարնան օրահավասարի միջև ընկած 6 ժամի տարբերությունն է, որը 1460 տարի այդ 6 ժամերի գումարումը դառնում է մեկ ամբողջ տարի, այսինքն Հայոց Սրբազան շարժական տոմարը 1460 տարին մեկ, մեկ անգամ իր շուրջն է դառնում և կրկին իր մեկնակետին հասնում: Սա եգիպտացիների մոտ կոչվում էր Սոթիսի տարի:
Իսկ մեկ շար հասկացողությունը 3600 տարի է, որի կեսը օրացուցային հաշվարկների համար համարվում է 1805 տարին:
Հիմա փորձենք երկու հնագույն ազգերի տոմարային համակարգերով, գտնել բոլոր հին տոմարների ելակետը, որոնք բոլորը ծագել են Հայոց աշխարհից և տարածում գտել:
Եգիպտացիները, որոնք Աստղային տոմարով են հաշվարկը պահել և Սոտիսի կամ մեր ընդունած Հայկի 1460 տարեկան փուլերով առաջնորդվել, վկայում են, որ իրենց տոմարի հաշվարկի սկիզբը 1322 նթա է, իսկ բաբելացիները, որոնք լուսնային տոմարով են հաշվարկը պահել և առաջնորդվել են կես շարի օրացուցային 1805 տարեկան փուլերով, իրենց տոմարի ելակետը վկայում են 712 նթա.-ին:
Տոմարագիտության համաձայն, այս բոլոր տոմարական համակարգերը մեկ եկալետ ունեն, որտեղ միաժամանակ սկիզբ են առել:
Հիմա փորձենք եգիպտական 1322-ին գումարել 1460-ը և բաբելականի 712-ին գումարել 1805-ը.
1332 նթա. — 2,782 — 4,242 — 5,702 — 7,162 — 8,622 — 10,082 — 11,542 նթա.
712 նթա. — 2,517 — 4,322 — 6,127 — 7,932 — 9,737 — 11,542 նթա.
Եւ տեսնում ենք, որ բոլոր տոմարական համակարգերը, գալիս և 11542 նթա-ին հասնում են միմյանց:
Հիմա մեկ այլ փաստարկ էլ մեջբերեմ.
Հալեի գիսաստղը, իր հստակ 76 տարվա հաճախականությամբ անցնում է երկիր մոլորայի մոտով ու հաճախ օգտագործվել է տոմարական հաշվարկների մեջ: Վերջին անգամ նա 1986 թվականին անցավ երկրի մոտով:
Հիմա եթե փորձենք 1986 թվականից հանենք 76 տարները, ճշգրիտ 178 փուլ հետո, կրկին կհասնենք 11542 նթա-ին: (1986+11542= 13528 ÷ 76= 178)
Նույնը եթե փորձենք հաշվարկել հնդկական տոմարով, գտնում ենք, որ հնդկական Սատիա յոգա սկզբնական դարաշրջանը սկիզբ է առել 11501 նթա-ին, կոպիտ ասած 41 տարվա խախտում կա ընդամենը:
Հետևաբար, Մեծ Շարը, որը համարվում է Հայկական տոմարների սկիզբն ու մեկնակետը, համընկնում է 11542 նթա-ին:
Իսկ 11542-ին գումարելով 2020 թվականը, ստանում ենք 13562 Հայկական թվականը:
Ճշգրիտ հաշվարկները երկարաժամկետ պահպանելու համար, անպայման անհրաժեշտ են մեր չորս տոմարները միաժամանակ, թե ոչ, երկարաժամկետի վրա խախտումներ տեղի կունենան:
Հայկյան տոմարագիտության մանրամասնությունների մասին կխոսեմ մեր առցանց դասընթացների ընթացքում, որի 4-րդ խմբի մեկնարկը սեպտեմբերի 21-ին է:
Քուրմ Յարութ Առաքելեան
✅ Հայկական Ուսմունքն անկենսունա՞կ էր թե՞ քրիստոնեությունը բիրդ ուժով պարտադրվեց
✅ «ԱՐԱՄԱԳԻ» Հայկյան Հնագույն Մոգաց Դպրոց-Միաբանություն
Պատմական ակնարկ
✅ Ազգային հավատամք, «Հայկյան Սրբազան Ուսմունք»՝ Արեւորդիներ եւ «ԱՐԱՄԱԳԻ» Մոգաց Դպրոց-Միաբանություն